«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կվերադառնա՞ն «սովետական» վիշապակոթողները

Կվերադառնա՞ն «սովետական» վիշապակոթողները
12.12.2012 | 18:09

2012-ի ամռանը Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպեց Հայաստանի վիշապակոթողներին նվիրված առաջին գիտաժողովը։ Այս մասին մեզ տեղեկացրեց գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ վիշապակոթողները և նույն մշակույթին պատկանող այլ հուշարձանները բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին։ «Առայսօր ճշտված չէ դրանց ժամանակը, պաշտամունքային գործառույթների համալիրը, մի խոսքով` այդ մասին ամեն ինչ դեռևս մնում է վարկածային մակարդակի վրա: Սակայն «գործնական» մարդիկ վիշապակոթողներին վերաբերող գործըննթացը սկսել են շատ ավելի վաղուց։ Դեռևս խորհրդային ժամանակներում լեռներից օտարվում, Երևան, Հոկտեմբերյան էին տեղափոխվում ճարտարապետական մանր ծավալի այլևայլ հուշարձաններ՝ ցլավիշապներ, ձկնավիշապներ, ֆալոսատիպ կոթողներ, նաև խաչքարեր և այլն` կտրուկ և վճռական կերպով խաթարելով ուսումնասիրվող պատմա-մշակութային միջավայրը։ Հուշարձաններ տեղադրվում էին ամենաանհեթեթ վայրերում, զբոսայգիներում, հաճախ դառնալով աղբանոցի բաղկացուցիչ մաս»։

Վերջերս, այս անգամ ավելի մեծ թափով, ծայր առավ ընդհատված գործընթացը։ Հանրությունից գաղտնի, ծածուկ պայմաններում, անհեթեթ պատճառաբանություններով Երևան տեղափոխվեց 50-ից ավելի փոքր ծավալի հուշարձան, ճարտարապետական մանրամասներ։ Անմիջապես էլ հնչեց հետագա ծրագրային հայտարարությունը առ այն, որ ևս այդքան արդեն ցուցակավորված է և շուտով տեղ կհասնի։ Միաժամանակ, ի պատասխան անակընկալի եկած մարդկանց հարցապնդումների, հնչեց խոստում, թե չորս-հինգ տարի հետո դրանք կվերադարձվեն տեղերը։ Գրողն ընդգծեց, որ Երևան է տեղափոխվել նաև Հարժիսի խիստ հետաքրքիր վիշապը։ «Եթե հավատանք, որ հակառակ գործընթացը` հուշարձանների «հայրենադարձությունը» ըստ պաշտոնական անձանց խոստումների, տեղի կունենա 2016-ին, հույս ունենա՞նք արդյոք, որ իրենց տեղերը կվերադառնան նաև «սովետական» վիշապակոթողները»,- սույն հարցադրմամբ եզրափակեց իր խոսքը Վահան Տեր-Ղազարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ